Ընտանիքի փրկված միակ անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, մեկ շաբաթ շարունակ պայքարեց կյանքի համար:
Հունվարի 12-ին կատարված ոճրագործությունը ծանր հարված էր թե՛ գյումրեցիների, թե՛ ամբողջ հայ ժողովրդի համար: Ընտանիքի փրկված միակ անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, մեկ շաբաթ շարունակ պայքարեց կյանքի համար:
Փոքրիկի ապաքինման համար գործածվեց ամեն հնարավոր միջոց: Հանրության ուշադրությունն այդ օրերին սեւեռված էր երեխայի առողջացման վրա: Շատ կանայք այդ օրերին պատրաստ էին խնամել ու կերակրել Սերյոժային: Բոլորի կողմից սպասված հրաշքը տեղի չունեցավ, երեխայի մահը ցնցեց բոլորին:
Սբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով ՝ գործ ունենք ազգային պատկանելություն չունեցող աճրագործության հետ: Մանուկը խառնվեց հրեշտակների դասին եւ դարձավ մի նոր բարեխոս հայ ժողովրդի համար: