Աղավնի Խաչինյանը երկարակեցությունը արտառոց չի համարում, բոլորին մաղթում է իր նման սիրով ու ջերմությամբ շրջապատված լինել:
4 երեխա, 14 թոռ, 15 ծոռ ու 5 ծոռան երեխա` կոռ. գերդաստանի մեծ մայրը՝ Աղավնի Խաչինյանը, 100 տարեկան է: Բոլորը մեծ սիրով ու խանդավառությամբ հավաքվել են նշելու տատի մեկդարյա հոբելյանը:
Աղավնի Խաչինյանը երկարակեցությունը արտառոց չի համարում, բոլորին մաղթում է իր նման սիրով ու ջերմությամբ շրջապատված լինել, միայն այդ դեպքում է հնարավոր հաղթահարել դժվարությունները:
Նրան ոչ միայն գերդաստանի, այլեւ հայրենի գյուղի՝ Գանձաքարի, մեծ մայրն են համարում: Համայնքի ամենատարեց բնակիչը հիշում է գյուղի հետ կապված շատ դրվագներ ու պատմություններ: Երկրորդ հարյուրամյակը ոտք դնելով՝ երիտասարդներին խորհուրդ է տալիս սիրել իրար ու չարությամբ չլցվել:
Մանրամասները՝ տեսանյութում