Ցուցահանդեսը Արարատյան հայրապետական թեմի՝ Հայոց ցեղասպանության թեմայով նախաձեռնած միջոցառումների շարքից է:
Երեւանի քաղաքապետարանում բացվել է լուսանկարիչ Տաթեւ Մելքոնյանի «Մշակութային եղեռն» խորագրով ցուցահանդեսը: Լուսանկարիչը ներկայացրել է Արեւմտյան Հայստանում արված 24 լուսանկար: Դրանցում պատկերված են խոնարհված հայկական սրբավայրերն ու կոթողները: Ցուցահանդեսը Արարատյան հայրապետական թեմի՝ Հայոց ցեղասպանության թեմայով նախաձեռնած միջոցառումների շարքից է:
Նշենք, որ թուրքական իշխանությունը մինչեւ այսօր չի դադարեցնում եղեռնագործ քաղաքականությունը հայկական մշակութային կոթողների ու հուշարձանների նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում