Արմավիրցի ֆերմեր Կարապետ Ավագյանը, բույսի առավելությունները հաշվի առնելով, որոշել է իր ջեմատներում հալվե աճեցնել:
Հալվե կամ առավելապես ալոե անունով հայտնի բույսի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այն մեծ պահանջարկ ունի դեղերի արտադրությունում:
Արմավիրցի ֆերմեր Կարապետ Ավագյանը, բույսի առավելությունները հաշվի առնելով, որոշել է իր ջեմատներում հալվե աճեցնել: Մոտ 9 000 ԱՄՆ դոլար է ներդրել, ակնկալում է ստանալ եռակի, անգամ քառակի ավելի եկամուտ: Գյուղատնտեսության մեջ նորարար միտքը ողջունելով՝ Համաշխարհային բանկը ֆերմերին իր ներդրածի չափով գումար է տրամադրել:
Կարապետ Ավագյանը դեղարտադրող ընկերությունների հետ արդեն պայմանագրեր ունի: Պատվերներ ունի նաեւ հյութերի արտադրությամբ զբաղվող ուկրաինական եւ ռուսական ընկերություններից:
Մանրամասները՝ տեսանյութում