Սան Ֆրանցիկոյում գործով CyArk ոչ առեվտրային ընկերություն իրականացնում է «5 տարի, 500 հուշարձան» նախագիծը:
Սան Ֆրանցիկոյում գործող CyArk ոչ առևտրային ընկերությունն իրականացնում է «5 տարի, 500 հուշարձան» նախագիծը: Կազմակերպության մասնագետները տարբեր երկրներում սքանավորում են պատմական հուշարձանները՝ պատրաստի 3D մոդելները պահելով ապահով սերվերներում:
Նախորդ տարի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն անցկացվեց ծրագիրը Հայաստան բերելու առաջին դրամահավաքը: Հանգանակված 15 000 ԱՄՆ դոլարով CyArk ընկերության մասնագետը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշակերտների օգնությամբ սքանավորեց Գեղարդի վանքը:
Հիմա կենտրոնը պատրաստվում է ձեռք բերել սեփական սարքն ու հերթով սքանավորել հաջորդ կոթողները:
Մանրամասները՝ տեսանյութում