Հայկ Դեմոյանի խոսքով՝ անգլալեզու պարբերականը լուրջ ներդրում է ցեղասպանագիտության ասպարեզում:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հայաստանյան հայագիտական միտքն աշխարհին ներկայացնելն առանձնակի է կարևորվում: Այդ նպատակով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է հայալեզու եւ անգլալեզու պարբերականների հրատարակությունը:
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, պարբերականները կնպաստեն Հայոց ցեղասպանության խնդիրները միջազգային մասնագիտական լսարանին տեղ հասցնելու կարեւոր գործին:
Անգլալեզու պարբերականը լուրջ ներդրում է ցեղասպանագիտության ասպարեզում: Խմբագրական կազմում տեղ են գտել համաշխարհային հեղինակութուն վայելող գիտնականներ ու հայտնի ցեղասպանագետներ:
Մանրամասները` տեսանյութում