Վարչապետ Հովիկ Աբրահամյանը արտոնությունը որակել է հայկական տնտեսությունը խթանելու «ոչ ստանդարտ քայլ»:
Կառավարությունը տարվա երկրորդ նիստում աննախադեպ արտոնություն է սահմանել Հայաստանից արտահանումների ծավալն ավելացնող գործարարների համար:
Նորամուծությունը չի տարածվի միայն հանքարդյունաբերության վրա, մնացած ոլորտներում գործարարները կարող են օգտվել հնարավորությունից: Արտահանողները նախկինում վճարվող 20 տոկոսի փոխարեն այսուհետ 2 տոկոս շահութահարկ կվճարեն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արտոնությունը որակել է հայկական տնտեսությունը խթանելու «ոչ ստանդարտ քայլ»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փաստաթուղթն Ազգային ժողով ներկայացնել անհետաձգելի ընթացակարգով:
Մանրամասները` տեսանյութում