Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի իրավական գործընթացների մասին խորհրդարանում լսումներ են կազմակերպվել:
Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի իրավական գործընթացների մասին խորհրդարանում լսումներ են կազմակերպվել:
Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ շուրջ 2.5 ժամ տեւած բաց հանդիպմանը պատգամավորները դժգոհել են՝ շատ հարցերի ավելի բաց անդրադառնալու համար պահանջելով փակ քննարկում: Դատախազը նշել է, որ բոլոր դեպքերում նախաքննության գաղտնիքները չեն հրապարակվելու, եւ փակ քննարկման անհրաժեշտություն չկա:
Գեւորգ Կոստանյանը հորդորել է ձեռնպահ մնալ զգացմունքային հարթությունում հարցի քննարկումից: Խորհրդարանական լսումների նպատակը, դատախազի հավաստմամբ, իրավիճակը հանրությանը փաստարկված հանգամանքներով ներկայացնելն է:
Մանրամասները` տեսանյութում