Ուկրաինայից ստացված վերջին լուրերը հաստատում են, որ ուժայինները լքել են Դոնեցկի օդանավակայանը:
Ուկրաինայից ստացված վերջին լուրերը հաստատում են, որ ուժայինները լքել են Դոնեցկի օդանավակայանը: Թեժ մարտերը շրջանում շարունակվում են, երկու կողմերն էլ զոհեր ունեն: Դոնեցկի ռմբակոծության զոհերի թիվը հասել է 13-ի, երկու տասնյակ մարդ վիրավորվել է: Մարտական գործողություններին զուգահեռ ընթանում են նաեւ դիվանագիտական գործընթացները:
Ավարտվել է բեռլինյան հանդիպումը, որի ժամանակ Ուկրաինական խնդրի կարգավորմամբ շահագրգիռ քառյակը սահմանագծից ծանր սպառազինությունը հեռացնելու հարցում համաձայնության եկավ: Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարում են, որ Ուկրաինայի արեւելքում ավելացել է ռուսական տեխնիկայի քանակը:
Նախագահ Պյոտր Պորոշենկոն պնդել է, որ հակամարտության գոտում 9 000 ռուս զինվոր կա: Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան ոչ մի դեպքում դաշնային պետություն չի դառնա:
Մանրամասները` տեսանյութում