Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 21-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 21-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Համատեղ ասուլիսից հետո Ալիեւը «ազատեք քաղբանտարկյալներին» վանկարկումների ներքո ստիպված է եղել լքել ասուլիսի դահլիճը: Թաքցնելով այս հանգամանքը՝ ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղել են նաեւ Անգելա Մերկելի՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խոսքերը:
«Գերմանիան ցանկանում է օգտակար լինել հակամարտության լուծմանը։ Հնարավորության դեպքում Եվրամիությունը եւս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Կարծում եմ՝ Ադրբեջանն այդ առնչությամբ կխոսի Եվրոպական հանձնաժողովի հետ»,-ասել է Անգելա Մերկելը։
Կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ է, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն:
Մանրամասները` տեսանյութում