Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982-ին ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը:
Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը: Վերջիններս, կորուստներ ստանալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982-ին ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Վիրավորում է ստացել 1973-ին ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: