Հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը:
Ըստ նախնական տվյալների՝ հունվարի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արման Ուդումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Կրտսեր սերժանտ Արման Ուդումյանը 34 տարեկան էր, բնակվում էր Տավուշի մարզի Չորաթան գյուղում։