Հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը:
Հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը: Սուր ինֆարկտ ախտորոշմամբ բուժհաստատություն դիմած հիվանդներին անվճար տեղադրում են ոչ դեղապատ ստենտ:
Հետագա դեղորայքային բուժումը եւս իրականացվում է անվճար: 2015-ին ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 500 մլն դրամ: Երեւանի 4 եւ մարզային 2 հիվանդանոցներում արդեն 60 վիրահատություն է կատարվել:
Սոցիալական նշանակություն ունեցող ծրագիրը միտում ունի նվազեցնելու սրտանոթային հիվանդությունները: Դրանք մեր երկրում մահացության ընդհանուր թվի 48 տոկոսն են կազմում:
Մանրամասները՝ տեսանյութում