Գյումրին հրաժեշտ տվեց դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամին՝ 6-ամսական Սերյոժային:
Գյումրին հրաժեշտ տվեց դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամին՝ 6-ամսական Սերյոժային:
Փոքրիկին հուղարկավորել են ընտանիքի մյուս անդամների կողքին: Հուղարկավորությանը մասնակցել են տասնյակ հազարավոր գյումրեցիներ, Երեւանից եւ հանրապետության մարզերից ժամանած բազմաթիվ քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Անկախ գործի պարզաբանումից ու կատարվածի դրդապատճառից՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը լիարժեք բացատրություն չի կարող ունենալ եւ որպես ծանր վերք մնալու է գյումրեցիների եւ հայ ժողովրդի սրտում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կոչ է արել զգոնություն ցուցաբերել, տուրք չտալ զգացմունքներին՝ սպասելով հանցագործության բացահայտմանն ու ոճրագործի պատժին:
Մանրամասները` տեսանյութում