Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցածին միջազգային ամենատարբեր մակարդակներում ժամանակին տրվել է իրական գնահատական։
Բաքվի հայկական կոտորածներից անցել է 25 տարի: Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցածին միջազգային ամենատարբեր մակարդակներում ժամանակին տրվել է իրական գնահատական, այն է՝ «Բաքվի հայերի ցեղասպանություն»:
Անպատժելիությունը ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջացրել հատկապես այս օրերի լարվածության ֆոնին հիշեցնել նույն միջազգային հանրությանը, թե ինչի կարող է հանգեցնել հանցավոր լռությունը:
Ողջունելով Արցախի ԱԺ-ի կողմից Ադրբեջանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին հռչակագիր-կոչը՝ ադրբեջանահայերի ասամբլեան հայտարարել է, որ նույն ակնկալիքներն ունի նաեւ Հայաստանի ԱԺ-ից: Ադրբեջանահայերի ասամբլեան խորհրդարանին կոչ է արել միջազգային հանրությանն առավել մանրամասն տեղեկացնել նախորդ դարավերջի իրադարձությունների մասին:
Մանրամասները` տեսանյութում