12 երեխա մեծացնող ընտանիքին աջակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը դեռ մարտի դաշտում ուխտել էր 12 տղա ունենալ՝ ի հիշատակ զոհված 12 մարտական ընկերների:
Մեկ ու կես տարի առաջ ծնվեց Հովհաննիսյանների ընտանիքի 12-րդ երեխան: Տղաներն առայժմ 7-ն են, ում անվանակոչել է զինակից ընկերների անուններով: Ամուսինները հպարտանում են երեխաներով: Ընտանիքի հայրը ցավով խոստովանում է, որ օրվա ապրուստը շատ հաճախ չի կարողանում հոգալ:
12 երեխա մեծացնող ընտանիքին աջակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ նվիրաբերելով ընտանի կենդանիներ՝ մեկական կով եւ խոզ:
Մանրամասները՝ տեսանյութում