Եվրամիությունը արաբական երկրներին կոչ է արել միավորվել ահաբեկչության դեմ պայքարում:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման նպատակով արաբական աշխարհի հետ պետք է միություն ստեղծել:
Եվրոպացի շատ նախարարներ ընդգծել են անվտանգության ոլորտում արաբական երկրների հետ գործակցության կարեւորությունը: Խնդիրն առավել հրատապ է դարձել փարիզյան դեպքերից հետո: Ըստ Գերմանիայի արտգործնախարարի՝ ահաբեկչական հարձակումներից ավելի շատ տուժում են մահմեդականները: