Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մամուլի ասուլիսում գյումրեցներին հորդորել է տուրք չտալ զգացմուքներին:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մամուլի ասուլիսում գյումրեցներին հորդորել է տուրք չտալ զգացմուքներին եւ առաջնորդվել սառը դատողությամբ:
Նա կոչ է արել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չքաղաքականացնել եւ չփորձել սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների միջեւ:
Ասուլիսի ընթացքում Շիրակի մարզպետը հայտնել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի սահմանապահները ցանկություն են հայտնել դրամահավաք կազմակերպել: Զինվորականները ցանկացել են սպանված ընտանիքի հարազատներին բարոյական զորակցությունից բացի նաեւ նյութական աջակցություն ցուցաբերել:
Մանրամասները` տեսանյութում