Ռուսական առաջին ալիքի հաղորդավար «Թող խոսեն» հաղորդաշարի վարող Անդրեյ Մալախովը պատրաստվում է հաղորդման շրջանակում անդրադառնալ Գյումրիի հունվարի 12-ին Ավետսիյանների ընտանիքի անդամների սպանությանն ու դրան հաջորդած իրադարձություններին:

Հաղորդման պատրաստման համար պատճառ է դարձել գյումրեցի Արմինե Շիրոյանի բաց նամակն Անդրեյ Մալախովին: Այնտեղ Արմինեն դժգոհել էր Կրասնոդարում բնակվող հայերի վեճի մասին պատմող Մալախովի հաղորդումից այն դեպքում, երբ մեկ օր առաջ ռուս զինծառայող Վալերի Պերմայկովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին: Ռուս հաղորդավարը Գյումրիում հանդիպել է Արմինե Շիրոյանին, նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և Գյումրիի քաղաքապետի հետ: Մալախովն այցելել է նաև հանցագործության վայր, զրուցել է Ավետիսյանների հարևանների հետ, եղել է գերեզմանատանը, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում այցելել է Սեյրոժա Ավետիսյանին: