Հունվարի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կգումարի ուկրաինական ճգնաժամի հարցով նիստ:
Ռազմական իրադրությունը լարված է Ուկրաինայի արեւելքում: Ուկրաինական բանակի տեղեկացմամբ՝ Դոնեցկի օդանավակայանի վերահսկողությունը կրկին իրենց է անցել:
Քաղաքի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով զոհվել է առնվազն 9 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 44-ը: Լրջորեն վնասվել է Դոնեցկի քաղաքային հիվանդանոցը:
Ուկրաինայի արտգործնախարարությունը խաղաղ բնակիչների կորուստները բացառելու նպատակով առաջարկել է անժամկետ հրադադարի ռեժիմի անցնել: Ի պատասխան Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները ստորագրել են մինսկյան համաձայնագրի 3 կետերից 2-ը: Դրանցից մեկը վերաբերում է ծանր հրետանու դուրսբերմանը:
Հունվարի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կգումարի ուկրաինական ճգնաժամի հարցով նիստ: