Բաղդադի հայ եկեղեցուց հափշտակվելուց հետո արծաթյա խաչը առեղծվածային կերպով հայտնվել է Ֆլորիդայի գրավատներից մեկում:
Եթե Բաղդադի հայկական եկեղեցուց գողացված խաչը կարողանար խոսել, ապա կպատմեր իր ուշագրավ արկածների մասին: Բաղդադի հայ եկեղեցուց հափշտակվելուց հետո արծաթյա խաչը առեղծվածային կերպով հայտնվել է Ֆլորիդայի գրավատներից մեկում:
Գրավատան հետաքրքրասեր աշխատակիցը կապվել է Տեխասի համալսարանի լեզվագետներից մեկի հետ` խնդրելով թարգմանել խաչի հետեւում գրվածը: Պրոֆեսորը կապվել է Օսթին քաղաքի հայ եկեղեցու ծխական խորհրդի անդամ Միհրան Արոյանի հետ ու խնդրել վերծանել խաչի հետեւում գրվածը:
Իրականությունը պարզելուց հետո ամերիկահայերը գնել են գողացված խաչը: Այն կվերադարձվի Բաղդադի հայկական եկեղեցուն:
Մանրամասները` տեսանյութում