Հունվարի 17-ին զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը:
Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով հունվարի 17-ին զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը: Զինծառայողը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:
Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի պաշտպանական հենակետերը: