Մինչեւ ապրիլի 24-ը գրեթե յուրաքանչյուր օր մեկական միջոցառում է ծրագրվել:
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգմամբ զբաղվող հանձնաժողովը սկսել է 100-օրյա հետհաշվարկը: Մինչեւ ապրիլի 24-ը գրեթե յուրաքանչյուր օր մեկական միջոցառում է ծրագրվել:
Հանձնաժողովը ներկայացրել է նախատեսված միջոցառումների ցանկը: Առաջիկա ամիսներին կանցկացվեն հիշատակի օրեր, ցուցահանդեսներ, դասախոսություններ ու ֆիլմերի ցուցադրություններ: «Հիշում եմ եւ պահանջում եմ» խորագրով գլխավոր միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 14-ին:
Ապրիլի 24-ին տեղի կունենա ավանդական դարձած բողոքի երթը, որն այս տարի կընթանա նոր երթուղով: Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Փոքր Հայաստան թաղամասից երթը կուղղվի Թուքիայի հյուպատոսություն՝ ձգվելով 10 կմ:
Մանրամասները` տեսանյութում