Առաջին էջում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով համարի վերաթողարկման տպաքանակը հասել է 7 միլիոնի:
Ահաբեկչական հարձակումներից հետո «Չարլի Հեբդոն» դարձել է Եվրոպայի ամենապահանջված պարբերականը:
Առաջին էջում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով համարի վերաթողարկման տպաքանակը հասել է 7 միլիոնի: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտպանել է ծաղրանկարների վերատպումը։ Միայն անցած երկու օրերին իրացվել է թերթի մոտ երկու միլիոն օրինակ: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում թերթի տպաքանակը սպառվել է հաշված ժամերի ընթացքում: Կրպակների մոտ մեծ հերթեր են գոյացել:
Ահաբեկչական կազմակերպությունների կողմից չդադարող սպառնալիքները ստիպել են եվրոպական երկրներին անվտանգության լրացուցիչ ուժեր կենտրոնացնել մարդաշատ վայրերում: Բելգիական քաղաքների փողոցները, բացի ոստիկաններից, կհսկեն նաեւ բանակայինները:
Երկրում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում օրեր առաջ ոչնչացվել էր 3 գրոհային, ձերբակալվել ավելի քան 10 մարդ: Մայրաքաղաք Բրյուսելի եւ Անտվերպենի անվտանգությունը պահպանելու է դուրս եկել մոտ 300 զինծառայող: