Իսկ Բելգիայի ոստիկանությանը հաջողվել է կանխել փարիզյան դեպքերի կրկնությունը Վերվիե քաղաքում:
«Չարլի Հեբդոյի» խմբագրատան վրա կատարված ահաբեկչական հարձակումից հետո եվրոպական երկրներում իսլամիստ ծայրահեղականներին հայտնաբերելու լայնածավալ գործողություններ են իրականացվում:
Անցած գիշեր Ֆրանսիայի 5 քաղաքներում իրականացվել են հակաահաբեկչական գործողություններ, ձերբակալվել է 12 մարդ: Նրանց կասկածում են ջիհադականներին զենքով եւ փոխադրամիջոցներով օգնելու մեջ: Ձերբակալությունները նոր էին ավարտվել, երբ եւս մեկ ահաբեկչության լուր ստացվեց Փարիզի մերձակայքում գտնվող Կոլոմբ քաղաքից: Զինված անձը փոստային բաժանմունքում պատանդ էր վերցրել երկու մարդու: Ահաբեկիչը ինքնակամ հանձնվել է, գերիները՝ անվնաս ազատվել:
Իսկ Բելգիայի ոստիկանությանը հաջողվել է կանխել փարիզյան դեպքերի կրկնությունը Վերվիե քաղաքում: Ծրագրված ահաբեկչության մասին նախօրոք ստացված տեղեկությունների հետքերով իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել, որի ժամանակ իսլամիստ ահաբեկիչներից 2-ը զոհվել են, մեկը՝ձերբակալվել:
Մանրամասները` տեսանյութում