Սերյոժային ու եւս մի երեխայի վիրահատելու նպատակով Սանկտ Պետերբուրգից Երեւան է եկել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը:
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում արտերկրից հրավիրված առաջատար բժիշկների մասնակցությամբ ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել: Բժիշկները քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում սպանված հանցագործությունից փրկված Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը:
Սերյոժային ու եւս մի երեխայի վիրահատելու նպատակով Սանկտ Պետերբուրգից Երեւան է եկել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը:
Սերյոժա Ավետիսյանի կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաեւ երեխայի հետագա հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում: Փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է անցել:
Մանրամասները` տեսանյութում