Գյումրիում կատարված դաժան հանցագործության ալիքը հունվարի 15-ին հանրապետության երկրորդ քաղաքում բազմաթիվ մարդկանց հանեց փողոց:
Գյումրիում կատարված դաժան հանցագործության ալիքը հունվարի 15-ին հանրապետության երկրորդ քաղաքում բազմաթիվ մարդկանց հանեց փողոց: Ցուցարարները արդար դատաքննություն էին պահանջում՝ ցանկանալով համոզվել, որ հանցագործության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը ՀՀ տարածքում է:
Գյումրիի դրամատիկ դեպքերին են ուղղված հայ մասնագետների, վերլուծաբանների հորդոր-գնահատականները: Այս օրերին հնչել են հիմնականում համակարգված քայլեր ձեռնարկելու, զգացմունքներին անհարկի տուրք չտալու կոչեր:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նկատել է, որ Գյումրիի ոճրագործության հետեւանքով համացանցում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում խառնաշփոթ է տիրում, մեկը մյուսին հակասող, սադրիչ եւ չճշտված տեղեկությունները շատ արագ տարածվում են: Այդ գործողությունները չեն բխում մեր հանրության շահերից:
Մանրամասները` տեսանյութում