Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն հունով:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն հունով:
Հանդիպման սկզբում Ջեյմս Ապաթուրայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի մասնակցության եւ մինչ այժմ ունեցած ներդրման համար:
Այս և այլ հարցերի մասին Ջեյմս Ապաթուրայը խոսել է նաեւ լրագրողների հետ հանդիպմանը:
Մանրամասները` տեսանյութում