Կառավարության տարվա առաջին նիստը սկսվել է լռության րոպեով
Կառավարության տարվա առաջին նիստը սկսվել է լռության րոպեով, օրակարգային հարցերին անցնելուց առաջ գործադիր իշխանությունը հարգել է Ավետիսյան ընտանիքի սպանված անդամների հիշատակը:
Գործադիրի նիստի օրակարգային հարցերից մեկը հունվարյան մեկ այլ մտահոգիչ միջադեպի մասին էր: Անդրադառնալով սահմանային կրակոցներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ տավուշյան գնդակոծության վնասները գնահատելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
2015-ի սոցիալական հատկացումների շարքում հաստատվեց 105 000 անապահով ընտանիքներին ամեն ամիս մոտ 30 000 դրամ նպաստ սահմանելու հարցը:
Մանրամասները` տեսանյութում