Նրանք շարունակում են ագրեսիվ գնահատել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման որոշել են միավորել ջանքերը Ռուսաստանի եւ «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Երկու պետությունների ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու նպատակով կշարունակեն դիվանագիտական ճանապարհով ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ:
Նրանք շարունակում են ագրեսիվ գնահատել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում: Օբաման եւ Քեմերոնը մտադիր են համատեղ ուժերով շարունակել պայքարը բոլոր նրանց դեմ, ովքեր սպառնում երկու երկրների հիմնարար արժեքներին: