Երկրի իշխանությունները, ըստ դատախազի, ամեն ինչ անելու են, որպեսզի հանցագործությունը բացահայտվի, մեղավորն էլ պատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի հունվարի 12-ին Գյումրիում վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
Հայաստանի Գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նախագահական նստավայրի դիմաց լրագրողներին տեղեկացրել է, որ հանցագործության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում: Երկրի իշխանությունները, ըստ դատախազի, ամեն ինչ անելու են, որպեսզի հանցագործությունը բացահայտվի, մեղավորն էլ պատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում