Գետահովիտ համայնքը կարմիր կետով առանձնանում է Տավուշի մարզի սողանքային քարտեզի վրա:
Գետահովիտ համայնքը կարմիր կետով առանձնանում է Տավուշի մարզի սողանքային քարտեզի վրա. մոտ 80 տուն վթարային վիճակում է: Գյուղի բնակիչների մի մասը նախկինում անվճար բնակարան է ստացել, մյուսները դեռ սպասողական վիճակում են:
Տավուշի մարզի փրկարարական վարչության պետի տեղեկացմամբ՝ վերջին տարվա ընթացքում ավելի են հաճախացել պատերի մեծացող ճաքերի ու սողանքի այլ հետեւանքների մասին ահազանգերը:
Վարչության աշխատակիցները վերջերս մասնագիտական այցով եղել են գյուղում, հողից նմուշներ վերցրել եւ ուղարկել փորձաքննության:
Մանրամասները` տեսանյութում