ՀՅԴ-ն մշակել է գնահատականների եւ առաջարկների 10 հիմնական կետերից բաղկացած փաթեթ:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 2014-ի հոկտեմբերին հրապարակված հայեցակարգով հիմնավորեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Ինչպես նաեւ ձևակերպեց երկրի պետական կառավարման համակարգի առջեւ ծառացած կարևորագույն գերխնդիրներից մեկը՝ հաղթահարել քաղաքական մենիշխանությունը:
ՀՅԴ-ն, որ մշտապես եղել է կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակիցը, իր առաջարկներով եւ տեսակետներով համալրեց բարեփոխումների փաստաթուղթը՝ գտնելով, որ հայեցակարգով առաջադրվող լուծումներն ընդհանուր առմամբ կարող են նպաստել սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական պետության կառուցմանը:
Միեւնույն ժամանակ ՀՅԴ-ն մշակել է գնահատականների եւ առաջարկների 10 հիմնական կետերից բաղկացած փաթեթ, որն էլ ավելի կամրապնդի նոր սահմանադրության հիմքերը:
Մանրամասները` տեսանյութում