2014-ը հայ-ադրբեջանական հաքերային պատերազմի համար համեմատաբար խաղաղ տարի էր:
2014-ը հայ-ադրբեջանական հաքերային պատերազմի համար համեմատաբար խաղաղ տարի էր: Փորձագետների խոսքով՝ ադրբեջանցի հաքերները հարձակվել են ավելի քիչ, սակայն ավելի կատարելագործված մեթոդներով:
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ապրիլի 24-ի նախօրեին նվազել է թուրք հաքերների հարձակումների քանակը: Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում մեր հաքերային բանակը համալրվել է երիտասարդ եւ նույնիսկ դպրոցական տարիքի նոր անդամներով:
Փորձագետն արձանագրում է նաեւ, որ ադրբեջանական ու թուրքական կայքերը կոտրելու համար մեր մասնագետները շատ ժամանակ չեն ծախսում: Արդեն պարզ է նաեւ հակառակորդ հաքերական խմբերի կողմից հայկական կայքերի վրա պլանային հարձակումների առաջիկա ժամանակացույցը, որը տարիներ շարունակ կրկնվում է:
Մանրամասները` տեսանյութում