ԱՄՆ-ում հրավիրվել է Ադրբեջանում իշխող ռեժիմի իրականացրած բռնաճնշումներին ու մամուլի ազատությունների սահմանափակման դեպքերին նվիրված գիտաժողով:
Ադրբեջանում իշխող ռեժիմի իրականացրած բռնաճնշումներին ու մամուլի ազատությունների սահմանափակման դեպքերին նվիրված գիտաժողով է հրավիրվել ԱՄՆ-ում:
Երկրում տիրող իրավիճակի մասին պատմել են Իլհամ Ալիեւի համակարգից դժգոհող լրագրողներն ու հասարակական գործիչները:
Նրանք շեշտել են, որ նույնիսկ խորհրդային տարիներին այդքան սահմանափակումներ եւ բռնաճնշումներ չեն եղել, որքան այժմ Իլհամ Ալիեւի օրոք: Եթե 10 տարի առաջ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը ժողովրդավարության մակարդակով գտնվում էին գրեթե նույն դիրքերում, ապա այսօր Ադրբեջանում իրավիճակն անհամեմատ վատթար է:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիեւը համաժողովի ժամանակ նշել է, որ քաղաքացիական ազատությունների ճնշումն ուժեղացավ 2014-ի օգոստոսից, երբ հայ-ադրբեջանական սահմանին լուրջ բախումներ եղան, ու ադրբեջանական կորուստների մասին ինֆորմացիան հսկողությունից դուրս եկավ:
Մանրամասները` տեսանյութում