Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որն այժմ հետախուզման մեջ է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 12:30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը հրազենային վնասվածքից մահացածներ կան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961-ին ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959-ին ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979-ին ծնված Աիդա Ավետիսյանին, 1981-ին ծնված Արմեն Ավետիսյանին, 1990-ին ծնված Արաքսյա Պողոսյանին:
2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը մեկնել է Գյումրի:
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որն այժմ հետախուզման մեջ է:
Մանրամասները՝ տեսանյութում