Առողջապահության նախարարության փոխանցմամբ ՝ փոքրիկը կրծքի շրջանում վերք է ունեցել
Հունվարի 12-ին Գյումրիում կատարված հանցագործությունից Ավետիսյանների ընտանիքի փրկված միակ անդամը՝ 2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական հիվանդանոց ու վիրահատվել:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ ՝ փոքրիկը կրծքի շրջանում վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների հետազոտություն: Բարեբախտաբար, վնասված չեն եղել: 40 րոպե տեւած վիրահատությունը բարեհաջող է անցել: Երեխան վերակենդանացման բաժանմունքում է: