Միջազգային կազմակերպությունը մերժում էր հետախուզման հարուցումը՝ նշելով, որ այդ դեպքում այն կհամարվի քաղաքական հետապնդում:
«Ինտերպոլը» հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, նրա որդի Ալեքսանդր Յանուկովիչի, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի եւ երկրի մի շարք նախկին իշխանավորների, այդ թվում՝ առողջապահության և ֆինանսների նախկին նախարարների նկատմամբ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Լուրը հաստատել է «Ինտերպոլի» Լիոնի կենտրոնակայանը: Ուկրաինան նման հայցով «Ինտերպոլին» դիմել էր դեռեւս 2014-ի մարտին: Միջազգային կազմակերպությունը մերժում էր հետախուզման հարուցումը՝ նշելով, որ այդ դեպքում այն կհամարվի քաղաքական հետապնդում: