«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակի անունը եւ երգը հայտնի կդառնան փետրվարին:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակի անունը եւ երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի/արտիստների եւ երգի ներքին ընտրություն:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19-ին եւ 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա խորագիրը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան:
Այս տարի մրցույթին կմասնակցեն 39 երկրներ՝ Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան:
Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝ Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։