Իսլամիստ ահաբեկիչ եղբայրները, որոնք երկու օր լարվածության մեջ էին պահում ամբողջ Ֆրանսիան, ոչնչացված են:
Իսլամիստ ահաբեկիչ եղբայրները, որոնք երկու օր լարվածության մեջ էին պահում ամբողջ Ֆրանսիան, ոչնչացված են:
«Չարլի Հեդբո» երգիծական պարբերականի խմբագրության վրա հարձակված իսլամիստներին ոստիկանությունը վնասազերծել է Պորտ դը Վենսենի հանրախանութում պահվող պատանդներին ազատելու գործողության ընթացքում:
Ազատության մեջ է մնում իսլամիստներից մեկի ընկերուհին, որին հաջողվել է փախչել: Ֆրանսիայի իշխանությունները արտակարգ խորհրդակցություն են անցկացրել ու որոշել առաջիկա շաբաթվա ընթացքում երկրում պահպանել ահաբեկչության սպառնալիքի առավելագույն մակարդակը:
Ի հիշատակ ահաբեկչությունների զոհերի՝ հունվարի 11-ին Փարիզում կկայանա միասնության մեծ քայլերթ, որին կմասնակցեն Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարները, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Վրաստանի վարչապետերը, Ռուսաստանի արտգործնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում