Օրեցօր ավելանում է գումարի դիմաց կուրսային ու դիպլոմային աշխատանքներ պատրաստող գրասենյակների թիվը:
Օրեցօր ավելանում է գումարի դիմաց կուրսային ու դիպլոմային աշխատանքներ պատրաստող գրասենյակների թիվը:
Քրեական օրենսգրքով նման հանցանքի համար պատիժ նախատեսված չէ, բայց ակնհայտ է, որ գումարի դիմաց ուսանողի գործը հեշտացնող կազմակերպությունները շատերին խանգարում են իրական կրթություն ստանալ:
ԵՊՀ դասախոս Վահրամ Միրաքյանը հաճախ որպես ռեֆերատ ընդունում է իր իսկ հոդվածները, միայն այն տարբերությամբ, որ տիտղոսաթերթի վրա գրված է լինում ուսանողի անունը:
Նման ծառայությունների մասին տեղյակ են ինչպես դասախոսներն ու բուհերի ղեկավարները, այնպես էլ կրթության ոլորտի պատասխանատուները: Կրթության եւ գիտության նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում խնդրի մասին, բայց գերատեսչությունը պայքարելու համար ոչ մի իրավական հիմք չունի:
Մանրամասները՝ տեսանյութում