Բեռլինում հունվարի 12-ին նախատեսվում է Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը:
Դոնբասում հրադադարի ռեժիմը անցնող օրերին բազմիցս խախտվել է: Դոնեցկի իշխանությունների համաձայն՝ հունվարի 9-ի գիշերը քաղաքում պարբերաբար լսվել են հրետանային համազարկեր, գնդակոծվել է 5 մասնավոր շենք, վիրավորվել մեկ խաղաղ բնակիչ: Հաղորդվել է նաեւ 3 ուկրաինացի ուժայինի զոհվելու եւ 20-ի վիրավորվելու մասին:
Լուգանսկի աշխարհազորայիններն իրենց հերթին կասկածի տակ են առել այսպես կոչված «նորմանդական քառյակի» աշխատանքի արդյունավետությունը, քանի որ դրանում ինքնահչռակ հանրապետությունները ներկայացված չեն, ինչպես, օրինակ, Մինսկյան ձևաչափում: Այնուամենայնիվ, Կիեւն ու Դոնեցկը փոխանակել են գերիների ցուցակներն առաջիկա երկու շաբաթում նրանց վերադարձնելու նպատակով:
Բեռլինում հունվարի 12-ին նախատեսվում է Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը: