Պրոֆեսորի հետ սեւ ցուցակում են հայտնվել նաեւ նրա հետ Արցախ այցելած ուսանողները:
Ամերիկացի պրոֆեսոր Թերենս Հոփմանը, ով Արցախ այցելության համար պաշտոնական Բաքվի կողմից «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել, Ադրբեջանում մամուլի եւ խոսքի ազատության վիճակը անձամբ է տեսել:
Ամերիկյան հեղինակավոր Ջո Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր կոնֆլիկտոլոգը իր ուսանողների հետ տարածաշրջան այցի ժամանակ փորձել էր հասկանալ Արցախյան խնդրի կարգավորման ուղիները:
Պրոֆեսորի գնահատմամբ՝ «արաբական գարնան» վախը մոլեգնում է հարեւան երկրում։ Սպառնալիքների լեզվով խոսելով Ադրբեջանը լռեցնում է խաղաղության ուղիներ փնտրող իր իսկ քաղաքացիներին: Պրոֆեսորի հետ սեւ ցուցակում են հայտնվել նաեւ նրա հետ Արցախ այցելած ուսանողները:
Ու թեեւ խոսակցություն կա, որ Բաքվից ներողություն խնդրելու դեպքում անունները կարող են ցուցակից ջնջվել, պրոֆեսորն այդ քայլին չի գնացել:
Մանրամասները՝ տեսանյութում