Կուաշի եղբայրները զավթել են քաղաքի տպագրատան շենքը եւ պատանդ վերցրել 5 մարդու:
Ֆրանսիական հատուկ ծառայությունները Փարիզից ոչ հեռու գտնվող Դեմարտեն Էն Գոել քաղաքում փորձում էին ձերբակալել հունվարի 7-ին «Չարլի Հեբդո» շաբաթաթերթի վրա հարձակված երկու ահաբեկիչներին:
Կուաշի եղբայրները զավթել են քաղաքի տպագրատան շենքը եւ պատանդ վերցրել 5 մարդու: Իրավապահներին հաջողվել է բանակցություններ սկսել, որոնք արդյունք չեն տվել:
Արտակարգ դրություն է նաեւ Փարիզի շրջաններից մեկում, որտեղ անհայտ անձինք մտել են հանրախանութներից մեկը եւ պատանդներ վերցրել: Տարածվել են ահաբեկիչների՝ 26-ամյա Հայաթ Բումեդդինի և 32-ամյա Ամեդի Կոլիբալիի լուսանկարները:
Մանրամասները՝ տեսանյութում