Հունվարի 8-ին լրանում է խորհրդահայ կինոյի ամենազդեցիկ գործիչներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 91-ամյակը:
Հունվարի 8-ին լրանում է խորհրդահայ կինոյի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 91-ամյակը: Անցնող տարին հայտարարված էր փարաջանովյան, այն նշանավորվեց Հայաստանում ու արտերկրում մեծ ռեժիսորին նվիրված բազում միջոցառումներով:
Կինոյի մեծ վարպետի ծննդյան օրն ընկերների ու արվեստասերների համար առիթ է ամփոփելու հոբելյանական տարին ու տասնամյակների ավանդույթի համաձայն կրկին հանդիպելու նրա շիրիմի մոտ:
Հունվարի 9-ին ծննդյան օրն է նշում նաեւ կինոռեիժսոր Հարություն Խաչատրյանը: Արդեն երկար տարիներ նրա տարեդարձի օրը սկսվում է Փարաջանովի շիրիմին այցելությունից, ում արվեստում իր հոգևոր հայրն ու մեծ ուսուցիչն է համարում:
Մանրամասները՝ տեսանյութում