Ցիկլոնի բերած անբարենպաստ եղանակը մի քանի օրից կնահանջի:
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս-Ախպրաձոր, Կապուտան-Հատիս, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
Հատկապես դժվար աշխատանք են իրականացնում Շիրակի ավտոճանապարհների անցանելիությունն ապահովող մասնագետները: Նրանք ոչ միայն ստիպված են անընդհատ մաքրել ճանապարհները, այլեւ տեղափոխել ճանապարհներին մնացած ավտոմեքենաների ուղեւորներին: Արտակարգ ռեժիմով հերթապահություն է սահմանվել նաև Շիրակի մարզպետարանում: Մարզի 119 համայնքների գրեթե կեսն այս օրերին ձյան պատճառած անախորժությունների մեջ են:
Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերի ճանապարհները բացելուց 1 ժամ հետո դառնում են դժվարանցանելի, այնուհետեւ՝ անանցանելի:
Մանրամասները՝ տեսանյութում