Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ աշխարհի այլ խոշոր քաղաքների փողոցներ՝ հարգելու զոհերի հիշատակը:
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Փարիզում «Չարլի Հեբդո» շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված ահաբեկչության զոհերի: Երկրի պետական հաստատությունների վրա ծածանվող դրոշները երեք օր խոնարհված կլինեն:
Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ աշխարհի այլ խոշոր քաղաքների փողոցներ՝ հարգելու զոհերի հիշատակը: Նրանք վեր են պարզել «Ես Չարլին եմ» մակագրությամբ թերթիկներ: Ցույցերի մասնակիցները կոչ են անում ֆրանսիացիներին չհանձնվել, իսկ լրագրողներին՝ շարունակել գրել, խոսել ու նկարել:
Համաշխարհային մի շարք առաջատար լրատվամիջոցներ իրենց աջակցությունն են հայտնել՝ հրապարակելով Մուհամեդ մարգարեի պատկերով ծաղրանկարները:
Մանրամասները` տեսանյութում