2015-ի առաջին օրերին Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, նորածինների պակաս չի եղել:
Ամանորը կրկնակի տոն է դառնում, երբ ընտանիքում նոր անդամ է լույս աշխարհ գալիս: 2015-ի առաջին օրերին Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, նորածինների պակաս չի եղել: Ռեկորդային արդյունքներ է գրանցել հատկապես «Էրեբունի» բուժկենտրոնը:
Բժշկական կենտրոնի ծնարանի վարիչը չի կարողանում մտաբերել, թե վերջին անգամ երբ էր այսքան շատ երեխա ծնվել: Հունվարի 1-ի հերթապահության ժամանակ գրանցել են 15 ծննդաբերություն՝ նախորդ տարվա 7-ի փոխարեն: Մեծ է նաեւ անցած տարում ծնված երեխաների թիվը՝ 4018, 1000 ծնունդով ավելի, քան 2013-ին:
Մանրամասները` տեսանյութում