Դեկտեմբերի 27-ին մեծ էկրան բարձրացած «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմը ներկայացվել է գյումրեցի հանդիսատեսին:
Դեկտեմբերի 27-ին մեծ էկրան բարձրացած «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմը ներկայացվել է գյումրեցի հանդիսատեսին: Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի էկրանավորմանը հանդիսատեսը անհամբեր սպասում էր:
«Անահիտի» ստեղծման համար 30 հոգուց բաղկացած թիմին 5 տարի եւ ավելի քան 1 մլն դոլար է պահանջվել: Նախագծին աջակցել են Մշակույթի նախարարությունն ու «Շարմ» հոլդինգը:
Ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի խոսքով՝ ստեղծագործական թիմը «Անահիտով» չի սահմանափակվելու, անիմացիայի սիրահարներին շուտով նոր անակնկալներ են սպասվում: