Փարիզում զինված ահաբեկիչների խումբը հարձակվել է երգիծական «Չարլի Հեբդո» շաբաթաթերթի խմբագրության վրա:
Փարիզում զինված ահաբեկիչների խումբը հարձակվել է երգիծական «Չարլի Հեբդո» շաբաթաթերթի խմբագրության վրա: Վերջին տվյալով զոհվել է պարբերականի 10 աշխատակից եւ 2 ոստիկան:
Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանները դեպքի վայր են հասել բավական արագ, բայց հանցագործները հասցրել են հեռանալ:
«Չարլի Հեբդոյի» վրա հարձակման պատճառը, հավանաբար, նրա էջերում հայտնված նոր ծաղրանկարն է: Ահաբեկչությունից մոտ մեկ ժամ առաջ շաբաթաթերթի թվիթերյան էջում տեղադրվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Ալ Բաղդադիի ծաղրանկարը:
Մանրամասները՝ տեսանյութում